Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվարին 1,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները : Շինարարության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առեւտրաշրջանառության, արդյունաբերական արտադրության բնագավառներում անկում է արձանագրվել: 2013թ. հունվարի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 2,7 տոկոսով և կազմել 78 միլիարդ 401,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,7 տոկոսով' կազմելով 15 միլիարդ 952,9 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,6 տոկոսվ և կազմել 124 մլրդ 986,4 մլն դրամ:

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը' 87 միլիարդ 916,8 միլիոն դրամ, 3,3 տոկոսով զիջել է 2013թ. հունվարի ցուցանիշը: Շինարարությունը շարունակում է անկում ապրել, և նախորդ տարվա համեմատ կատարված շինաշխատանքների ծավալը կրճատվել է 0,4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0,3 տոկոսով (807 մլն կՎտ.ժ), միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,5 տոկոսով (161 հազար 005 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվարի համեմատ նվազել են 3,3 տոկոսով (391,7 մլն ԱՄՆ դոլար). ընդ որում, արտահանումն աճել է 0,1 տոկոսով (96,9 մլն դոլար), իսկ ներմուծումÕ ¨ նվազել 4,4 տոկոսով (294,8 մլն դոլար):

 

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 407,35: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: