Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայիփնիյան Թուրքիային առաջարկել է երկու երկրների միջեւ առեւտրում ԱՄՆ դոլարի փոխարեն օգտագործել իրանական ռիյալը եւ թուրքական լիրան: Այդ առաջարկն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' իրանցի նախարարն արել է «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

 

«Առեւտրում USD փոխարեն IRR եւ TL օգտագործելու դեպքում մենք կկարողանանք վերացնել պատժամիջոցների ազդեցությունը եւ հեշտացնել փոխադարձ առեւտուրը», -ասել է իրանցի նախարարը:

 

Նրա խոսքով' ամերիկյան դոլարից հրաժարումը կհեշտացնի երկու երկրների միջեւ մաքսային ձեւակերպումները եւ կմեծացնի բեռնափոխադրումների ծավալները: «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ դոլարից հրաժարվելով' կկարողանանք երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարին համարժեք շրջանառության», -նշել է Ալի Թայիփնիյան: