Եվրասիական տնտեսական միության տարածքում ենթադրվում Է արգելել դոլարով եւ եվրոյով գործառնությունները միջազգային այդ տնտեսական միավորման անդամ երկրների միջեւ: «Իզվեստիա» թերթի տվյալներով՝ միայն ազգային արժույթներով (ռուսական ու բելառուսական ռուբլով, ինչպես նաեւ թենգեով ու դրամով) հաշվարկներին անցնելը պետք Է տեղի ունենա 2025-2030 թվականներին:
Այս առաջարկությունը տեղ Է գտել ԵՏՄ-ի տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում, «Իզվեստիա»-ին հայտնել Է Ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիիչովը:
Նրա խոսքով՝ հայեցակարգը ենթադրում Է մասնակից երկրների ընդհանուր վճարային տարածության ենթակառուցվածքի ստեղծում, որը թույլ կտա վճարումները կատարել ազգային քարտային համակարգերի, այդ թվում՝ վճարային քարտերի ստեղծվող ռուսական ազգային համակարգի, «Բելքարտ» (Բելառուս) եւ Armenian Card ներկայում գործող համակարգերի համատեղելիության հաշվառմամբ: Ընդսմին առաջարկվում Է ԵՏՄ-ի տարածքում հրաժարվել դոլարի եւ եվրոյի շրջանառությունից:
«ԵՏՄ-ի միասնական վճարային տարածության ստեղծումը կբերի բազմարժութային համակարգի ներդրման սուր անհրաժեշտության կամ միասնական արժույթի վճարային տարածքի արագացված անցման,-նշել Է Ալեքսանդր Մուրիչովը:-Միաժամանակ անհրաժեշտ Է մասնակից երկրների ազգային բանկերի առջեւ դնել միջպետական վճարային շրջանառությունից ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի բացառման հարցը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: