Ինչպես հայտնում է Московские новости-ն, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան հարկադրված կլինի անցնել այլ արժույթների՝ հրաժարվելով ԱՄՆ-ի դոլարից: Այս մասին հայտնում է ՌԴ-ի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը:

 

Գլազևը նշել է նաև, որ իրենց այլ լավ տնտեսական հարաբերությունների շնորհիվ Ռուսաստանը կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից:

 

Հիշեցնենք, որ Սենատը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը' կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Հնարավոր պատժամիջոցների թվում է ռուսական բանկերի գործունեության սահմանափակումը և ռուսական կազմակերպությունների և ռուսաստանցիների ակտիվների սառեցումը: