Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Այս մասին գրում է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:

«Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Երեկ երեկոյան թիմի ամենաակտիվ մի քանի անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է: Հիմնական լեյտմոտիվը՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալն անհնար է, մարդիկ վիրավորում են, շատերը ծեծի են ենթարկում: Եկեղեցի թույլ չեն տալիս մուտք գործել, քահանաները պարզապես դուրս են վռնդում: Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա:

Պետք է համոզել Մանուկյանին, որ երաշխիքներ տա եւ թույլ տա հանգիստ հեռանալ երկրից: Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ինչպես հայտնում են աղբյուրները, Միրզոյանը հայտնել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը՝ բանակը փողոց հանելու եւ պարեկային ժամ սահմանելու համար: Այդպիսով փորձելով վախեցնել ընդդիմությանը: Գեներալները կտրականապես հրաժարվել են: Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին եկեղեցի թույլ չտալու երեկվա կոչերը հունից հանել են Փաշինյանին: Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն այն բանից հետո, երբ ուժայինները հրաժարվել են, վարչապետը սովորականի համաձայն խմել է: Վաղ առավոտյան նրա մամուլի ծառայությունը ծիծաղելի պատճառ է հրապարակել՝ կորոնավիրուսով արդեն վարակված Փաշինյանը կրկին ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են նրա թիկնազորի տղաները,Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»,-գրել է Գաբրելյանովը Telegram-ի իր էջում: