Ռուսաստանը չի դիտարկում Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին «Վեդոմոստի» թերթին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Ըստ տրամաբանության՝ այդքան էլ հեշտ չէ սննդամթերքային էմբարգո սահմանելը, ինչպես դա եղավ Ամերիկայի և Եվրոպայի դեպքում: Սա լրիվ ուրիշ դեպք է: Այստեղ իրական ռիսկեր կան մեր ժողովրդի և երկրի համար»,- ասել է Ուլյուկաևը:
Նախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բիզնես կապերը նվազագույնս կտուժեն: «Թուրք ներդրողները, որոնք մեզ մոտ աշխատում են, կշարունակեն իրենց գործունեությունը: Հիմա Աշխատանքի նախարարությունն առաջարկել է տրամաբանական մեխանիզմ մշակել այդ ընկերությունների զբաղվածության քվոտաների պահպանման համար»,- ասել է նա:
Ընդ որում Ուլյուկաևը խոստովանել է, որ Թուրքիայից մրգերի և բանջարեղենի ներկրման արգելքը կարող է հանգեցնել գնաճի:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին՝ Դաշնային ժողովի առջև ելույթի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սու 24 օդանավը խոցելը Թուրքիային լոլիկի ներկրումն արգելելուց ավելի թանկ կարժենա: