Եթե ադրբեջանական կողմը չկատարի Ղազախստան 6 հազար տ AI-92 տեսակի բենզին մատակարարելու պարտավորությունը, ղազախական կողմը ադրբեջանական ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի:

 

Այս մասին, ի նչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է «ԿազՄունայԳազ-վերամշակում և մարկետինգ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Էրլան Կոյբագարովը:

 

Նա ասել է, որ իրենց ընկերությունը հոկտեմբերի 10-ին պայմանագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ Ղազախստան 6 հազար տ AI-92 տեսակի բենզին մատակարարելուվերաբերյալ և հոկտեմբերի 14-ին նախապես վճարել է 3 հազար տ բենզինի համար:

 

«Պայմանագրի պայմանների համաձայն՝ վճարված բենզինի մատակարարումը պետք է իրագործվի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ը: Ադրբեջանը խնդիրներ ունի, և մենք մտածում ենք, որ իրականում բենզինը չի մատակարարվելու: Պարտավորությունները չկատարվելու դեպքում, համաձայն պայմանագրային հարաբերություններին, մենք պատժամիջոցներ կկիրառենք այդ ադրբեջանական ընկերության նկատմամբ», -ասել է նա:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) աղբյուրը անցյալ շաբաթ ԶԼՄ-ներին հայտնել էր, որ չեն կարող բենզին մատակարարել Ղազախստան՝ դրա համար անհրաժեշտ ծավալներ չունենալու պատճառով: Աղբյուրը նշել է, որ SOCAR-ի հիմնական խնդիրը նախ և առաջ նավթամերքներով ներքին պահանջարկի բավարարումն է:

 

«Մենք բենզինի ազատ ծավալներ չունենք Ղազախստանին վառելիք մատակարարելու առաջարկը բավարարելու համար: Արտահանվել կարող է միայն ավտոմոբիլային բենզինի ավելցուկը: Այսօրվա դրությամբ նման ծավալներ չկան Ադրբեջանում, և գործանականորեն, երկրում արտադրվող ամբողջ բենզինը մատակարարվում է ներքին շուկա», -նշել է աղբյուրը:

 

«Ռոյթերս»-ը, հղում կատարելով Ադրբեջանի նավթարարդյունաբերության գլխավոր օպերատոր British Petrolium ընկերությանը, հայտնել էր, որ նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում շարունակաբար նվազում են, ինչը պայմանավորված է հանքահորերում նավթի նվազելու հետ: