Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պայքարելու են եկել փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Վերջիններս հայտարարեցին, որ եթե փետրվարի 1-ից օրենքը չկասեցվի և սկսի գործել՝ նրանք համազգային գործադուլի կանցնեն:
Ներկաները վանկարկում են «Պատասխան, պատասխան», «Կասեցում, կասեցում», «Միացում, միացում»:
Առևտրականները սպառնում են պատասխան չստանալու դեպքում բողոքի ակցիան շարունակել նախագահականի դիմաց:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից: