Այսօր՝ մարտի 9-ին, ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ մաքսազերծումը կրկնակի թանկանում է:
«Այս հսկիչ գները ՊԵԿ-ի կողմից կրկնապատկվելու են և դրան զուգահեռ կթանկանան նաև 2 անգամ մաքսազերծման գները: Մենք ունենք խնդիր նաև մեր ավելացված արժեքի հարկի հետ: Տարածքային կառավարման նախարարությունը կյանքում ավտոներկրողի դեմք չի տեսել ու պլան են մշակել, որ ավտոներկրողները պետք է գնան Մխչյանի գյուղ՝ ավտոշուկա: Մեզ հետ շփվում է միայն մաքսայինն ու ոստիկանությունը, թող մեզ ընդունի կառավարությունը»,- ասաց ցուցարարը: