ԿԳՆ շենքի դիմաց այս պահին ընթանում է նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիա: Ակցիան իրականացնում են «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են նախարարի անհապաղ հրաժարականը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն պահանջով ակցիա են սկսել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ու ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
Այս պահին ՀՅԴ ցուցարարները նստադուլ են իրականացնում ԿԳՆ շենքի առաջ, իսկ մի շարք ուսանողներ տարբեր համալսարաններից բողոքի ցույցով ուղևորվում են այստեղ: