
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Դեվիդ Ռիչարդսը ռեկորդ է սահմանել սուրբծննդյան լուսավորության առումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, օգտագործված լուսադիոդների թիվը կազմել է 1 միլիոն 194 հազար 380, և այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ամանորյա 3D լուսավորությունը տեղադրվել է 41 հազար քառ. մետր տարածքով հրապարակում:
Ռիչարդսը այն ստեղծել է երեխաների հանկարծամահությունը կանխարգելելու հարցերով զբաղվող բարեգործական հիմնադրամին աջակցելու համար: