Տղաների ու աղջիկների անջատ ուսուցմամբ դասարաններն ավելի ու ավելի լայն տարածում են ստանում ԱՄՆ-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անլեով The New York Times-ին:

 

Անջատ ուսուցման պրակտիկան, որն ԱՄՆ-ում տարածված Է եղել մինչեւ 19-րդ դարը, կրկին կիրառվում Է պետական հանրակրթական դպրոցներում:

 

Կրթության համերկրային նախարարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կա շուրջ 750 պետական դպրոց, որտեղ առկա Է գոնե մեկ «միասեռ» դասարան, եւ եւս 850 ամբողջովին «միասեռ» դպրոց: Մանկավարժների կարծիքով՝ անջատ ուսուցումը օգնում Է բարձրացնել աշակերտների ուսման առաջադիմությունը:

 

Ուսուցիչները ընդունում են այն բանն ըմբռննելու կարեւորությունը, որ աղջիկներն ու տղաները տարբեր ձեւով են սովորում, հայտնել Է Ֆլորիդայի նահանգի դպրոցներից մեկի տնօրենը:

 

Նրա խոսքով՝ անջատ դասարանների տղաներն ավելի բարձր հաճախելիություն եւ առաջադիմություն են դրսեւորում այն աշակերտների համեմատությամբ, որոնք սովորում են աղջիկների հետ համատեղ: Անջատ ուսուցումը նաեւ դրականորեն Է անդրադառնում դպրոցականների կարգապահության վրա, իսկ, բացի այդ, կրճատում Է այն միջադեպերի թիվը, որոնք կապված են համադասարանցիներին ահաբեկելու հետ:

 

Անջատ ուսուցման կողմնակիցները մեծ առավելություն են տեսնում այն բանում, որ սովորողներն ուշադրությունը չեն շեղում մյուս սեռի ներկայացուցիչների վրա:

Տարբեր դասարաններում անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ տարրական դպրոցում սովորողների շուրջ 70 տոկոսը հաջողություն Է արձանագրել մաթեմատիկայից, իսկ աշակերտների երեք քառորդը լավացրել Է գնահատականներն ընթերցանությունից:

 

Սակայն կրթական այս նախաձեռնությունը ունի նաեւ բազմաթիվ քննադատներ, ովքեր նշում են, որ սեռային հատկանիշով երեխաների բաժանումը կարող Է ուժեղացնել «տղամարդու» եւ «կնոջ» վարքագծի վերաբերյալ արմատացած կարծրատիպերը: Իսկ Մադիսոնում Վիսկոնսինի համալսարանի ներկայացուցԷիչներն այն կարծիքին են, որ ակադեմիական առաջադիմությունը ոչ մի կերպ կապված չԷ անջատ ուսուցման հետ: Նրանց կարծիքով՝ այդօրինակ ուսուցումը ոչ զգալի առավելություններ ունի, ոչ թերություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: