Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները և համատեղ աշխատանքի վերածված համագործակցությունը, որն արդեն լուրջ արդյունքներ է տվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն համոզմունք հայտնեց, որ հայ և վրացի իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ալեքսանդր Չիկաիձեին նվիրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: