Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հիմա ավելի բարձրակարգ մասնագետ է, և նրանք, ովքեր մշտապես հաջողություն են ուզում, պետք է երկրպագեն «Բավարիային»:

«Նա, ով ձգտում է միայն հաջողության, մեկ տարբերակ միայն կա՝ պետք է դառնա «Բավարիայի» երկրպագուն: Այդ ժամանակ նա երջանիկ կլինի: Ես հասկանում եմ մեր հասցեին արված քննադատությունը, ըմբռնումով եմ վերաբերում երկրպագուների սուլոցներին: Ինքս այն մարդը չեմ, ով կհեռանա աշխատանքից: Ես կա՛մ անում եմ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Ես մարտիկ եմ և համեմատած 2012թ-ի հետ, դարձել եմ ավելի որակյալ մարզիչ: Սակայն դա հիմա չի արտացոլվում մրցաշարային աղյուսակի վրա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը: