Գրոզնիի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո սկսվել են կրակոցներ իրականացվել: Այս մասին հայտնել է КАВПОЛИТ-ը' վկայակոչելով ականատեսներին:

 

Կրակոցներ են լսվել տպագրության տան մոտ:

 

«Այս պահին պայքար է մղվում: Ըստ նախնական տվյալների՝ կրակոցների հետևանքով իրավապահ մարմինների երեք աշխատակից մահացու վիրավորում է ստացել»,- Life News հեռուստաալիքին են հայտնել իրավապահ մարմինները:

 

Նշվում է, որ տպագրության տան շենքում թաքնվել են մի խումբ զինյալներ, նրանց քանակը չի նշվում:

 

Չեչնիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ «Նովոստիին», որ զինյալներին չեզոքացնելու նպատակով գործողություն է իրականացվում: Նրա խոսքով՝ տպագրության տան մեջ անօրինական զինված խմբավորումների երեք անդամ է գտնվում: