Համեմատաբար երկար լռությունից հետո Ալմաթիի կենտրոնական հրապարակում կրակոցներ են լսվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ընդ որում՝ անկարգությունների մասնակիցներն իրենք չեն երևում։ Հնարավոր է, որ փոխհրաձգությունը հանցագործների հետ է, որոնք բարիկադավորվել են հեռուստաալիքներից մեկի մոտակա գրասենյակում։
Հանրապետության հրապարակի մոտ կայանված մեքենաներին է մոտեցել զինվորականներով զրահամեքենա։ Զինվորականները հավաքվածներից պահանջում են շտապ հեռանալ տարածքից, քանի որ շուտով տարածքի մաքրում է սկսվելու։