Գերմանիայի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկին բարեգործական աճուրդի է հանել իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնանկարը (selfie):

 

Աշխարհի չեմպիոնը նկարի վաճառքից ստացված գումարը կփոխանցի բարեգործական կազմակերպությանը: Բացի ինքնանկարից, Պոդոլսկու կազմակերպած աճուրդում կներկայացվեն նաև «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ձմեռային բաճկոնը, «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի մարզակոշիկները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Լուկաս Պոդոլսկին Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 2012 թվականին գերմանական «Քյոլն»-ից: Անգլիացիների հետ Պոդոլսկին դարձել է Անգլիայի գավաթի խաղարկության հաղթող: Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Պոդոլսկին 2014 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: