Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 5-ին' ժամը 23.35-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի և 354 հոդվածի (ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը) մեղադրանքով:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: