1988-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Սպիտակ, Գյումրի,
1988-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Ստեփանավան… 22.678 բնակարան ոչնչացավ՝ անօթևան թողնելով մոտ 530.000 մարդու, մոտ 25.000-ը զոհվեց, 19.000-ը հաշմանդամ դարձավ...
Այսօր՝ 26 տարի անց, Գյումրիում 4.000 ընտանիք դեռ տուն չունի, յուրաքանչյուր երկրոդն աղքատ է:PAN Photo-ն և Հայկ Բարսեղյանը ներկայացնում են «Ամոթի օր» ֆոտոշարքը' ծանր պայմաններում ապրող անօթևանների մասին: 26 լուսանկարի ցուցադրությունից բացի այս տարի նաև դրամահավաք է կազմակերպվել, որը կավարտվի դեկտեմբերի 17-ին: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումարը փոխանցել Ամերիաբանկում Սամվել Մարտիրոսյանի անվամբ հաշվեհամարին՝ 157000 30830 20400, ArCa համակարգում' 905119 02000 95691: