Արգենտնայի նախագահի դուստրը՝ 23-ամյա Ֆլորենսիա Կիրշները, հոսպիտալացվել Է Հարավային Ամերիկայի այս պետության մայրաքաղաքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է արգենտինական «Կլարին» առաջատար թերթը: Պաշտոնական աղբյուրներից նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:
Թերթը նշում Է, որ խոսքը վերաբերում Է «ոչ մեծ գինեկոլոգիական խնդրի»: Հայտնի Է, որ աղջկան հիվանդանոց Է տեղափոխել շտապ օգնության բրիգադը: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների արձագանքի մասին չի հաղորդվում:
Ֆլորենսիա Կիրշները «Կամպորա» երիտասարդական պերոնիստական շարժման ակտիվիստներից Է: Նա կինեմատոգրաֆիական արվեստ Է ուսումնասիրել Նյու Յորքում, բայց 2010 թվականին իր հոր ՝ Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների (1950 – 2010 թթ.) հանկարծահաս մահվանից հետո վերադարձել Է Բուենոս Այրես, որպեսզի գտնվի մոր կողքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: