Արգենտինայի նախագահը դեկտեմբերի 26-ին հարկադրված Է եղել ընդհատել Ծննդյան տոների իր հանգիստը եւ վերադառնալ երկրի մայրաքաղաք սրունքաթաթային հոդի գերձգման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սանտա Կրուսի նահանգի իր նստավայրից Բուենոս Այրեսի օդանավակայան ժամանելուն պես պետության ղեկավարին անմիջապես տեղափոխել են հոսպիտալ: Նախագահի բժշկական ծառայությունը հայտնել Է, որ դա արվել Է անհրաժեշտ հետազոտության համար:
Ինչպես ճշտել Է Segunda պորտալը, մայրաքաղաք Կիրշների մեկնումը կապված Է այն բանի հետ, որ Սանտա Կրուսի նահանգի հիվանդանոցում Ծննդյան տոների պատճառով չեն աշխատել տոմոգրաֆներն ու ռեզոնատորները:
Վերջին ժամանակներս Արգենտինայի նախագահի առողջական խնդիրների մասին բավականին հաճախ Է նշվում: Այսպես, նոյեմբերի սկզբին Կիրշները հոսպիտալացվել Էր բարձր ջերմության պատճառով, բժիշկները նրա մոտ ախտորոշել Էին աղիների բորբոքում (սիգմոիդիտ): Դուրս գրվելուց հետո Կիրշները տասն օր անցկացրել Է իր նստավայրում՝ ընդունելով անտբիոտիկներ եւ պահպանելով հատուկ սննդակարգ, եւ բժիշկների հանձնարարությամբ ձեռնպահ Է մնացել նոյեմբերի 15 – 16-ն Ավստրալիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-