Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Իրանն անվանել է ահաբեկչական պետություն եւ հայտնել, որ իր կառավարությունը կփորձի հասնել դատավճիռների իրանցի պաշտոնյաների դեմ, որոնց Բուենոս Այրեսը համարում է 1994թ. կատարված ահաբեկչության հանցակից հրեական մշակութային կենտրոնի դեմ։
«Իրավիճակը պահանջում է պատիժ, որը չափակից կլինի կատարված հանցագործությունների ծանրությանը, որը կատարել է ահաբեկչական պետություն Իրանը մարդկության դեմ»,- ասել է նա ահաբեկչության 30-րդ տարելիցին նվիրված կոնֆերանսում։
Միլեյը տեղեկացրել է, որ իր կառավարությունն առաջարկել է օրինագիծ, որը թույլ կտա առանձնակի ծանր գործերի հեռակա դատավարություն իրականացնել, այդ թվում կապված ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հետ։ Բայց նա կարծում է, որ դատավճիռը, հավանաբար, չի իրականացվի։
Նա նաեւ Իրանին մեղադրել է Իսրայելի դեմ 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատականների գրոհին հանցակցության մեջ, որի հետեւանքով զոհվել է Արգենտինայի 25 քաղաքացի։ «Դա ուրիշ բան չէ, նույն բանն է, Իրանի կառավարության հետ կապված սեկտորները՝ «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ը։ Ուստի կասկած չի կարող լինել այն բանում, որ իրանական ահաբեկչությունը հարց է, որը առնչվում է արգենտինացիների ազգային շահերին եւ կյանքին»,- ասել է Միլեյը։