ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին անվանել է «շան տղա», գրում է The New York Times-ը:

«Մարդկանց մեծ մասը ո՛չ ոտք ունի, ո՛չ ձեռք՝ զենք բռնելու համար՝ այս շան տղայի պատճառով»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով Վիսկոնսինում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ ամերիկացի դեմոկրատների համար նշանակություն չունի, որ գեներալ Սուլեյմանին «սպանեց հարյուր հազարավոր մարդկանց», ուստի նրանք նախատեսում են հետաքննություն սկսել այն մասով, թե արդյոք կա՞ սպառնալիք՝ նրա մահվան պատճառով: Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ իր հակառակորդները հարցեր կունենային, եթե հրաժարվեր չեզոքացնել Սուլեյմանիին: