Դեկտեմբերի 8-ին ժամը 09.10-ի դրությամբ Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին վերսկսվել են քարաբեկորների պայթեցման աշխատանքները:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:

 

Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր):

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ):

 

Դեկտեմբերի 7-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ, մթության և վատ տեսանելիության պատճառով պայթեցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և կշարունակվեն դեկտեմբերի 8-ի առավոտյան: