Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվում է 445- 465 դրամի շրջանակում: Բանկերը դոլարը գնում են միջինում 448 դրամով և վաճառում 459.43 դրամով:

 

Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 549.65 դրամով և վաճառում' 573.50 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 8.34 դրամ է, վաճառքինը' 9.12 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 695.37 դրամ, վաճառքի ժամանակ' 724.84 դրամ:

 

Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի' նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով: