Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում և բանկերում տատանվում է 460-470 դրամի շրջանակում: Բանկերը դոլարը գնում են միջինում 445.90 դրամով և վաճառում 465.19 դրամով:
Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 543.86 դրամով և վաճառում' 575.08 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 7.44 դրամ է, վաճառքինը' 8.4 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 693.65 դրամ, վաճառքի ժամանակ' 735.27 դրամ:
Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի, իսկ հետագա օրերին դոլարի փոխարժեքը հասավ մինչև 570 դրամի: Դեկտեմբերի 17-ից դոլարը սկսեց արժեզրկվել' հասնելով 460-465 դրամի: