Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: