Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները:
Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր' Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: