Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն արդեն Արցախում է։ Նրան այնտեղ դիմավորել են իր կողմնակիցները, ովքեր մինչ այս պահը նախագահ Բակո Սահակյանի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով։ Նրանք «Բաբայան, Բաբայան» վանկարկումներով քայլեցին քաղաքաի կենտրոնական փողոցներով։
Բաբայանի կողմնակիցները հույս ունեին հանդիպել Բակո Սահակյանի հետ, սակայն հանդիպում այդպես էլ չեղավ։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ևս նախագահի նստավայրի մոտ էր։ Նա մի քանի րոպեով ներս մտավ, որպեսզի պարզի՝ Բակո Սահակյանը հանդիպելու է հավաքվածների հետ թե ոչ։ Դուրս գալով նախագահական նստավայրից, Խանումյանը վրդովված հայտարարեց, որ Բակո Սահակյանը չի լսում ժողովրդի ձայնը։
«Եթե դու ժողովրդի պահանջը չես ընդունում, եթե ժողովրդին հաշվի չես առնում, ուրեմն դու էս ժողովրդի նախագահը չես, ուրեմն դու մի քանի հոգու նախագահն ես»,- հայտարարեց Հայկ Խանումյանը:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի