05:35
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի բողոքի վերաբերյալ վճիռը (տեսանյութ)
Դատարանը մերժեց Սամվել Բաբայանի և մյուսների բողոքը՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 27-ին, հրապարակեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վճիռը: 
 
«Ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 393-394 հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը որոշեց. Սամվել Բաբայանին քրեական օրենգսրքի 38-295 հոդվածի 2-րդ մասով և մյուսների՝ Բաբայանի, Գաբրիելյանի և Պողոսյանի մասով դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ և մերժել վերաքննիչ բերված բողոքները»,- հայտարարեց դատավորը:
 
«Հազար ամոթ, հազար ամոթ»,- դատավճռի դեմ իրենց զայրույթն արտահայտեցին ներկաները: 

Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել էր, որ դիմել են Վերաքննիչ՝ պահանջելով Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ և կայացնել արդարացման դատավճիռ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Սանասար Գաբրիելյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 3 տարի ազատազրկման։ Արմեն Պողոսյանին նույնպես  դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Սոնա Հարությունյան

Տեսանյութն՝ 1.am 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս