Վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ քննել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը:
Լրագրողների հետ զրույցում նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանը դատարանում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ այն անհիմն է: Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանը դատարանին խնդրել է արդարացի որոշում կայացնել, քանի որ նման արարք չի կատարել:
Դատարանը լսել է կողմերին եւ բողոքի քննության որոշումը կհրապարակի ապրիլի 21-ին ժամը 10:00-ին: