Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանը նոյեմբերի 26-ին քննեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Դատական նիստի ընթացքում դատավոր Պապոյանը նշեց, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող, սակայն այդ անձինք դեռևս որևէ դատավարական որոշմամբ տուժող ճանաչված չեն և նրանց մասնակցությունը այս նիստին որևէ պատճառ չունի։
Բացի այդ, դատավորը ասաց, որ առաջին ատյանի կողմից ուղարկված և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։
Միաժամանակ դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջեց դրանք։
Մասնավորապես, նախագահող դատավորը պահանջեց դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին: