Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր շարունակում են պահանջել Սամվել Բաբայանի ազատությունը և դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Ճիշտ է, ակցիայի մասնակիցները վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին», սակայն նրանց ձեռքերին, բացի Սամվել Բաբայանի լուսանկարով պաստառներից, այլ անձանց նկարներով պաստառներ չկան: Ինչպես տեղեկացրել էինք, բողոքի ակցիաներն արդեն տևական ժամանակ է, որ շարունակվում են և նախորդ շաբաթ մասնակիցների թվում կային նաև «Սասնա Ծռերի» կողմնակիցներ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ խնդրում, հորդորում, պահանջում էր դադարեցնել անհազանդության ակցիաները: