Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ կարեւորելով այս նախաձեռնության սոցիալական եւ բարոյական նշանակությունը մեր երկրում բազմազավակության խթանման տեսանկյունից: