Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին:

 

Ուղերձում ասված է. «Հարգարժան Լեւոն Պարույրի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի' ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

 

Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես' ջազ երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում: Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի եւ արվեստի հանդեպ:

 

Ուզում եմ նաեւ շնորհավորել Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: