ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա Է եղել այն ներկայացմանը, որը կազմակերպել Էին Կորեական ժողովրդական բանակի զինծառայողների ընտանիքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

 

Համերգի մասնակիցները կատարել են երգեր, ինչպես նաեւ արտասանել պոեմներ, որոնք փառաբանում են ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի եւ նրա որդու՝ Կիմ Չեն Իրի վաստակը, ցուցադրում են «զինծառայողների ընտանիքների համախմբվածությունն ու միասնությունը գերագույն գլխավոր հրամանատարի հետ»:

 

Համերգին ներկա Է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդի տիկինը՝ Լի Սոլ Չժուն: Կիմ Չեն Ընը մասնակցել Է նաեւ կորեական ժողովրդական բանակի զինծառայողների օրինակելի ընտանիքների՝ Փենյանում ընթացող խորհրդակցության մասնակիցների հետ ֆոտոսեսիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: