Հնդկաստանի հայտնի քաղաքական գործիչ Սաթիշ Ջարքիհոլին, որն զբաղեցնում Է երկրի Քառնաթաքա հարավարեւմտյան նահանգի հարկերի գանձման նախարարի պաշտոնը, որոշել Է արտասովոր կերպով իր հայրենակիցներին ապացուցել, որ ուրվականներ գոյություն չունեն: Նա գիշերն անցկացրել Է դիակիզարանում, որի մոտ գտնվում են մի քանի գերեզմանն եր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Times of India-ին:
Նախարարի հետ մեկտեղ արտասովոր վայրում գիշերել են նրա շուրջ 100 կողմնակիցներ, որոնք քնելուց առաջ նույնիսկ ընթրել են դիակիզարանի շենքում: «Նման ակցիա անցկացնելով՝ ես պատրաստվում եմ հերքել նախապաշարմունքները: Գերեզմանոցներում ոչ մի ուրվական Էլ չկա, եւ, այնուամենայնիվ, դրանք հարուցում են մարդկանց խուճապային սարսափը»,- հայտարարել Է Սաթիշ Ջարքիհոլին:
Սաթիշն այն ակտիվիստներից մեկն Է, որը Քառնաթաքայի օրենսդիր ժողովից պահանջում Է ընդունել օրենք, որն ուղղված կլինի զանազան մոգական ծեսերի դեմ պայքարին: Եթե այն հաստատեն, ապա հանցագործություններ կհամարվեն կախարդանքը, դրամական միջոցների ներգրավման եւ խնդիրներից ազատման համար ծեսերը, որոնք փողի դիմաց խոստանում են կատարել երրորդ անձինք: Քաղաքական գործիչը նաեւ խոստացել Է խստիվ պայքարել բոլոր նախապաշարմունքների դեմ: Օրինակ՝ Հնդկաստանում ոմանք կարծում են, թե կանանց չի կարելի մոտենալ հղիության ժամանակ կամ կրիտիկական օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ -ը: