«Մարդու իրավունքների հռչակագիրը», որը սահմանում է անհատի հիմնարար իրավունքները, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ' 1950 թվականից սկսած' այդ օրը ճանաչվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: 2014 թվականին օրվա խորագիրն է «Մարդու իրավունքներ 365»: Սրանով շեշտադրվում է այն միտքը, որ ամեն օր մարդու իրավունքների օրն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Մարդու իրավունքների հռչակագիրը» գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում որպես մի փաստաթուղթ, որը թարգմանված Է ավելի քան 400 լեզուներով ու բարբառներով, ինչը վկայում Է նրա ունիվերսալ բնույթի եւ տարածման մասշտաբների մասին: 1992թ. անկախություն հռչակելուց հետո Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց և վավերացրեց մի շարք միջազգային հիմնարար համաձայնագրեր, պայմանագրեր և կոնվենցիաներ' պարտավորվելով ստեղծել այնպիսի պայմաններ, որ կապահովեն այդ միջազգային փա ստաթղթերից բխող պարտավորությունների կատարումը:
Դառնալով մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մասնակից' Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: ՀՀ-ն պարտավորվել է պաշտպանել և ապահովել շարժման ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի և արտահայտման, խաղաղ հավաքների ազատությունը, միավորման և հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանվածությունը: Սա անվերապահորեն հաստատում է, որ մարդու իրավունքին վերաբերող հիմնահարցերը, այսինքն' մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպանը Լարիսա Ալեավերդյանն է: 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և 2004 թվականի մարտի 1-ից անցել իր պարտականությունների կատարմանը: 2006թ. Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում Արմեն Հարությունյանը, հավաքելով պատգամավորների ձայների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների խորհրդարանական առաջին պաշտպան 6 տարի ժամկետով: 2011 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները ստանձնել է Կարեն Անդրեասյանը: