Սյունիքի մարզի Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհին սողանքի հետևանքով թափված քարաբեկորների պայթեցման աշխատանքները կսկսվեն այսօր' դեկտեմբերի 10-ի առավոտյան: Դեկտեմբերի 9-ին' ավտոճանապարհին թափված և հարակից (վտանգ ներկայացնող) քարաբեկորների պայթեցման աշխատանքների արդյունքում փրկարարները քարաբեկորների վրա հորատել են 60 անցք, սակայն ժամը 17.50-ին' մթության և վատ տեսանելիության պատճառով, աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 8-ին փրկարարները քարաբեկորների վրա հորատել են ևս 45 անցք:
Դեկտեմբերի 6-ին' ժամը 19.06-ին, տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ժամը 19.21-ին կապ է հաստատվել Ծավի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ- ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր):
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է (մոտ 25 մ): Դեկտեմբերի 7-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն իրականացրել են քարաբեկորների պայթեցման նախապատրաստման և պայթեցման աշխատանքներ: