2013 թվականից սկսած Հայաստանում անց է կացվում «ԱՍ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մրցանակներ են հանձնվում հայաստանյան տարբեր ոլորտները ներկայացնող գործիչներին' այդ ոլորտներում արձանագրած հաջողությունների համար:
«Տարվա ինտելեկտուալ պաշտոնյա» անվանակարգում հատուկ մրցանակը տրվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին:
Շնորհավորում ենք պարոն Մալյանին մրցանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ, որոնք կնպաստեն պետական սեկտորի «ինտելեկտուալացմանը» և օրինակ կլինեն պետական համակարգի կարևորագույն պաշտոնները զբաղեցնող քաղաքացիների համար:
Տեղեկացնենք, որ ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության մրցանակների հանձնման միջոցառումը կկայանա դեկտեմբերի 12-ին: