Կենսաթոշակառուները տոնական օրերին ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը' իրենց կենսաթոշակը ստանալու համար: Այն կփոխանցվի 2015թ. հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը:
«Չնայած նրան, որ հունվարի առաջին տասնօրյա կը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը: Մենք կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպենք հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին, որպեսզի մեր թոշակառուներին անհարմարություն չպատճառենք»,-ասաց նախարարը:
Ասատրյանի խոսքով՝ ոչ աշխատանքային օրերը տարեց քաղաքացիների համար կենսաթոշակը ստանալու խոչընդոտ չպետք է հանդիսանան: