Բրիտանացի մասնագետների կարծիքով՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷները մինչեւ 2050 թվականը տարեկան 10 մլն մարդ կսպանեն ամբողջ աշխարհում, եթե միջոցներ չձեռնարկվեն, իսկ դա ավելի շատ Է, քան այժմ մահանում են քաղցկեղից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հաղորդել Է BBC-ն:

 

Ներկայում նման մանրԷները տարեկան «սպանում են» 700 հազար մարդու:

 

Վերլուծության համաձայն, որը ներկայացրել Է տնտեսագետ Ջիմ Օ՛ Նիլը, որին հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանձնարարել Էր գլխավորել հակաբիոտիկներին դիմադրողականության խնդրի ուսումնասիրումը, այս նոր սպառնալիքին հակազդելու եղանակների որոնումը համաշխարհային տնտեսության վրա, հավանաբար, կնստի 100 տրլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: