Տարեկան շուրջ 66 հազար մարդ Է մեռնում շների կողմից տարածվող կատաղախտից: Այս եզրակացությանն են հանգել Կատաղախտի վերահսկողության գլոբալ միավորման հետազոտողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փորձագետների կարծիքով՝ համաշխարհային հանրակցությանն անհրաժեշտ Է ավելի հանգամանորեն վերահսկել շների պատվաստումը, առանձնապես դա վերաբերում Է եկամուտների ցածր մակարդակով երկրներին:
Կատաղախտը, որպես կանոն, փոխանցվում Է թքի միջոցով՝ վարակված կենդանու կծելուց հետո:
Միավորումը խորհուրդ Է տալիս կատաղախտի դեմ պատվաստումները դարձնել ավելի մատչելի: Մասնագետների գնահատումամբ՝ այս առումով ամենածանր վիճակը Հնդկաստանում Է, որտեղ ամեն տարի կատաղախտից շուրջ 20 հազար մարդ Է մեռնում: