Աստղաֆիզիկոսները Chandra X-ray Observatory-ի (NASA) օգնությամբ ստացել են պարուրաձեւ երկու գալակտիկաների՝ NGC 2207-ի եւ IC 2163-ի միաձուլման գեղեցիկ ու տպավորիչ պատկերը, լուսանկարը եւ գալատիկաների նկարագրությունը հրապարակված են Chandra X-ray-ի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այդ երկու միաձուլվող գալակտիկաները, որոնք գտնվում են Երկրից մոտավորապես 130 մլն լուսատարի հեռավորության վրա, պարունակում են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ այսպես կոչված գերպայծառ ռենտգենային աղբյուրներ (ULXs), ռենտգենային ուժեղ ճառագայթայմամբ օժտված երկնային օբյեկտներ:

 

Վերջին 15 տարվա ընթացքում այդ գալատիկաներում հայտնաբերվել են երեք գերնոր աստղեր: Ուսումնասիրելով NGC 2207 եւ IC 2163 գալատիկաները, աստղաֆիզիկոսները եկել են այն եզրակացության, որ դրանցում աստղագոյացման ակտիվ գործընթաց է տեղի ունենում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: