Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում ավարտվեցին արագ շախմատի (ռապիդ) պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում պարտության մատնեց Վան Հաոյին և իր ակտիվում գրանցեց 4.5 միավոր:
Հայ շախմատիստն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հաղթողն Ալեքսանդր Գրիշչուկն է՝ 5 միավորով: Լավագույն եռյակում են նաև Վաշյե Լագրավը և Վան Հաոն:
Նշենք, որ դեկտեմբերի 13-15-ը տեղի կունենան կայծակնային խաղերը, 16-17-ը՝ բասկյան: