Սենթ Լուիսում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին, 8-րդ տուրում միավոր կիսեց Հիկարու Նակամուրայի հետ:
Վերջին տուրում Արոնյանն ուժերը չափեց Լենիեր Դոմինգեսի հետ և առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Արոնյանը 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Օգոստոսի 18-ին կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը: