Դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» հ/կ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն: