Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ինչպես և խոստացել էր, ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդի պմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար:
Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին ե ռամսյակի ընթացքում:
Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբերին: