Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Իտալիայում:
«Պետք հիմա ձյան վրա կանգնես: Կա մարզումների հստակ ծավալ, և հենց այդ պլանավորած ծավալով պետք է առաջ գնաս: Ցավոք, այսօր այստեղ ձյան պակասի պատճառով մեր մարզիկներն այժմ Իտալիայում են անցկացնում հավաքը: Այժմ մեր լեռնադահուկորդները դեկտեմբերի 6-ից 24-ը հավաքի են մեկնել Իտալիա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հայաստանի լեռնադահուկորդները կմասնակցեն Իտալիայում կայանալիք վարկանիշային մրցաշարի: Դեռ վերջնական հայտնի չէ ժամանակը և տեղը, սակայն մեր մարզիկներից այդ մրցաշարին կմասնակցեն Արտեմ Ղազարյանը և Դմիտրի Կիրշչիլյովը:
Հաջորդ տարին դահուկորդները կեմնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա Ծաղկաձորում, հունվարի 13-ից 17-ը: