Ինչպես արդեն տեղեկացրել էինք Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 5-րդ տուրում' «Հերտայի» հետ հանդիպմանը, վնասվածք է ստացել:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստիպված է եղել դաշտը լքել խաղի 34-րդ րոպեին: Մխիթարյանին փոխարինել է Բլաշիկովսկին:
Ինչպես տեղեկացնում է դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը, կիսապաշտպանը, հավանաբար, բաց կթողնի մրցաշրջանի առաջին հատվածի վերջին երկու խաղերը: Ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, առաջին շրջանը Մխիթարյանի համար ավարտված է: